Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նշանակվել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ (նստավայրը` Հռոմ): Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: