Քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի կողմից փողերի լվացման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:։
Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն, ամուսինները, փաստացի տնօրինելով «Յանս» համալիրի գործունեությունից ստացված շահույթը, 2013-2018թթ․ խուսափել են ավելի քան 771 մլն դրամի հարկերի վճարումից:
Վաչագան Ղազարյանն ու կինը մեղադրվում են նաև ապօրինի հարստացման մեջ։