Թուրքական ոստիկանությունն այսօր երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Յալովա նահանգի գյուղական բնակավայրերից մեկում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննության շրջանակներում խուզարկություն է իրականացրել:
Խուզարկությունն իրականացվել է գյուղի ամենահարուստ առանձնատներից մեկում: Թուրք իրավապահները հավելյալ տեղեկություններ չեն հաղորդում, սակայն ավելի վաղ մամուլում հայտնված տեղեկատվության համաձայն Խաշոգջիի սպանության վերաբերող որոշ իրեղեն ապացույցներ` այդ թվում նրա արդեն իսկ անդամահատված մարմնի որոշ հատվածներ, կարող էին տեղափոխված լինել հենց Յալովայի շրջան:
Ավելի վաղ թուրքական ոստիկանությունը խուզարկել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքը, որտեղ էլ հոկտեմբերի 2-ին տեղի էր ունեցել Խաշոգջիի սպանությունը: