Մատչելիության հղումներ

Թուրքիան մտահոգված է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ


Ուկրաինական երեք նավերը տեղափոխվել են Կերչի նավահանգիստ, 26-ը նոյեմբերի, 2018թ․
Ուկրաինական երեք նավերը տեղափոխվել են Կերչի նավահանգիստ, 26-ը նոյեմբերի, 2018թ․

Պաշտոնական Անկարան մտահոգված է նախօրեին Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիան, ԱԳ նախարարության հաղորդագրության համաձայն, հետևում է Ազովի ծովում և Կերչի նեղուցում տեղի ունեցող զարգացումներին և աճող լարվածությանը: «Մենք մտահոգված ենք այս հատվածում ուկրաինական նավերի ուղղությամբ բացված կրակի և միջադեպի հետևանքով վիրավորներ լինելու մասին լուրերի առնչությամբ: Որպես սևծովյան երկիր, ընդգծում ենք՝ անցումը Կերչի նեղուցով չպետք է խոչընդոտվի», - մասնավորապես ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը կողմերին կոչ է արել խուսափել տարածաշրջանային խաղաղությունն ու բարօրությունը վտանգող քայլերից, հավատարիմ մնալ միջազգային իրավական նորմերին, ցուցաբերել ողջամտություն ու զսպվածություն, կանխել լարվածության աճը:

Կիրակի օրը Սև և Ազովի ծովերը միացնող Կերչի նեղուցում Ռուսաստանի ուժերը հարձակվել են ուկրաինական երեք ռազմական նավերի վրա: Ուկրաինական կողմը հայտարարում է, որ ռուսական ուժերը կրակ են բացել, ինչի հետևանքով ուկրաինացի վեց զինվորական է վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG