Մատչելիության հղումներ

Արա Գյուլերի աշխատանքները կցուցադրվեն աշխարհի հեղինակավոր ցուցասրահներում


Անցած ամիս 90 տարեկան հասակում իր մահկանացուն կնքած պոլսահայ մեծանուն լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքները կցուցադրվեն աշխարհի մի շարք երկրների հեղինակավոր ցուցասրահներում:

Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի փոխանցմամբ, այս մասին համապատասխան կարգադրություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նախատեսվում է, որ Գյուլերի լուսանկարները կներկայացվեն ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում և Իտալիայում, հետագայում՝ նաև այլ երկրներում: Նախագիծը համակարգող հանձնաժողովի հաղորդմամբ, ցուցահանդեսների կազմակերպչական ու նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են:

Միջազգային բազմաթիվ մրցանակների արժանացած Արա Գյուլերը վախճանվել էր հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան Շիշլիի հիվանդանոցներից մեկում: Գյուլերի մահվան կապակցությամբ իր ցավակցական ուղերձում Թուրքիայի նախագահը մասնավորապես նշել էր, թե «մեծ արվեստագետները մահից հետո ապրում են իրենց թողած ստեղծագործություններով»: Հոյտեմբերի 20-ին Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայի Գալաթասարայի հրապարակում Բեյօղլուի թաղապետարանի կողմից կազմակերպել էր «Ստամբուլի աչք» մականունով հայտնի տաղանդաշատ լուսանկարչի վերջին հրաժեշտի միջոցառումը, որին ներկա էին բազմաթիվ թուրք պաշտոնյաներ, Գյուլերի արվեստի հարյուրավոր երկրպագուներ: Արա Գյուլերի հոգեհանգստի արարողությունը տեղի էր ունեցել Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող Սուրբ Երրորդության հայկական եկեղեցում, իսկ աճյունը ամփոփվել է Շիշլիի հայկական գերեզմանատանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG