Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը «վաղվանից արձակուրդ է վերցնում»


Նիկոլ Փաշինյան, արխիվ
Նիկոլ Փաշինյան, արխիվ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդ է վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար: Այդ մասին Փաշինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը մեկնարկում է վաղը՝ նոյեմբերի 26-ին։ Քարոզարշավը կտևի մինչև դեկտեմբերի 7-ը, ընտրությունները դեկտեմբերի 9-ին են։

«Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Փաշինյանը վաղը քարոզարշավը կսկսի Արագածոտնի մարզի Թալին քաղաքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG