Մատչելիության հղումներ

Ուկրաինան մեղադրում է Ռուսաստանին՝ ուկրաինական ռազմական նավերի դեմ ագրեսիվ գործողությունների համար


Ուկրաինական ռազմածովային ուժերի հրամանատարությունը մեղադրում է Ռուսաստանին՝ Սև ծովում ուկրաինական ռազմական նավերի դեմ ագրեսիվ գործողությունների համար։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, նոյեմբերի 25-ին Ռուսաստանի սահմանապահ ուժերի "Дон" նավը հարվածել է ուկրաինական "Яни Капу" նավին, որն ուկրաինական "Бердянск" և "Никополь" զրահապատ հրետանային մոտորանավակների հետ պլանային անցում էր կատարում Օդեսայի նավահանգստից դեպի Մարիուպոլ։

Հարվածից նավը վնասվել է, տուժածների մասին չի հաղորդվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG