Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստան»-ը երևանյան քարոզարշավը կսկսի Նոր Նորքից՝ Գայի արձանի մոտակայքից


«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյան, արխիվ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյան, արխիվ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը տեղեկացնում է, որ երևանյան քարոզարշավը կսկսի վաղը՝ նոյեմբերի 26-ին, ժամը 10։30-ին Նոր Նորք վարչական շրջանի Գայի արձանի մոտակայքից։

ԼՀԿ-ն հիշեցնում է, որ քարոզարշավ է իրականացնում երեք մակարդակով՝ մարզային, երևանյան և ռեյտինգային։

«Երևանյան քարոզարշավը գլխավորում են Մանե Թանդիլյանը և Գևորգ Գորգիսյանը», - ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ երկուշաբթի՝ նոյեմբերի 26-ից կմեկնարկի քարոզարշավը և կտևի 12 օր, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Ընտրություններին կմասնակցի 11 քաղաքական ուժ՝ ինը կուսակցություն և երկու դաշինք:

«Լուսավոր Հայաստան»-ի ցուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG