Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները մեղմացվում են


ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդը մեղմացնում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները՝ թույլատրելով երկու կորեական պետություններին իրականացնել երկաթուղային հաղորդակցության նախագիծը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Ինի ներկայացուցիչ Կիմ Ըն Գյոնը:

«Ուշագրավ է, որ այդ նախագիծը հավանության է արժանացել Միացյալ Նահանգների և միջազգային հանրության կողմից»,- հայտարարել է հարավկորեացի պաշտոնյան և հավելել, որ Սեուլի և Փհենյանի փորձագետները այժմ պետք է սկսեն երկաթուղային ճանապարհների վիճակի համատեղ ուսումնասիրությունը:

Երկու հարևանները վերջին ամիսներին փորձում են վերականգնել տասնամյակներ առաջ խզված հարաբերությունները: Այս շաբաթ Հյուսիսային Կորեան սկսել է ոչնչացնել ապառազմականացված գոտում տեղակայված պահակակետերը, որոնք բաժանում են հարավն ու հյուսիսը։
Նախատեսվում է նաև, որ մինչև նոյեմբերի վերջը Սեուլն ու Փհենյանը ետ կքաշեն սահմանի երկայնքով տեղակայված զորքն ու ռազմական տեխնիկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG