Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ դիզվառելիքի հարկային ավելացումների


Ֆրանսիայում շարունակվում են զանգվածային ցույցերն ընդդեմ դիզելային վառելիքի հարկային ավելացումների: Ակնկալվում է, որ Փարիզում այսօր անցկացվելիք բողոքի ակցիային կմասնակցի առնվազն 30 հազար մարդ:

Ֆրանսիական մայրաքաղաքում մի քանի հազար ոստիկաններ են աշխատում, իշխանությունները մտավախություն ունեն, որ բողոքի ակցիաները աջակողմյան և ձախակողմյան ծայրահեղականների մասնակցությամբ կարող է հանգեցնել բռնությունների:

Ֆրանսիական ճանապարհներին բողոքի ակցիաները շարունակվում են ավելի քան մեկ շաբաթ: Դեղին ժիլետներ հագած ցուցարները փակում են մայրուղիներ, բենզալցակայաններ: Անցյալ շաբաթ ցույցերին մասնակցել է շուրջ 300 հազար մարդ:

Ցույցերին միացել են ոչ միայն հարկային փոփոխություններից, այլ նաև ընդհանուր առմամբ նախագահ Էմանյուել Մակրոնի քաղաքանությունից դժգոհ քաղաքացիները: Որոշ շրջաններում ոստիկանների հետ տեղի է ունեցել բախումներ, ավելի քան 600 մարդ ձերբակալվել է, անկարգությունների հետևանքով 2 մարդ է մահացել:

Ֆրանսիայի իշխանությունները վառելիքի հարկերի բարձրացումը պայմանավորում են շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարով: Ֆրանսիական կառավարությունը կոչ է անում անցել էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցների: Ընդդիմախոսները մինչդեռ պնդում են, որ հարկերի բարձրացումը կխփի առաջին հերթին միջին և ցածր խավի գրպանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG