Մատչելիության հղումներ

Նախարար․ Տարին կամփոփենք 5-6 տոկոս տնտեսական աճով


Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի կանխատեսմամբ՝ ավարտվող տարում տնտեսական աճը կլինի «5-6 տոկոս միջակայքում»:

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի տնտեսական հեռանկարի հարցը դարձավ ներքաղաքական բանավեճի առարկա, երբ Ազգային վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ այս սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը գրանցեց 0.2 տոկոս անկում: Ճիշտ է, հոկտեմբերին իրավիճակը շտկվեց․ նախորդ հոկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվությունը գրանցեց 3 տոկոսանոց աճ:

«Հեղափոխությունը չի կարող բացասաբար ազդել և՛ տնտեսական ակտիվության ցուցանիշի, և՛ ներդրումների վրա: Բայց դրա ազդեցությունը երկարաժամկետ պետք է դիտել: Ի՞նչ է բերել հեղափոխությունը․ բերել է տնտեսական ազատության ավելի մեծ աստիճան, շուկաներ մուտքի ավելի մեծ հնարավորություն, ավելի հավասար մրցակցություն: Սրանք այն գործոններն են, որոնք կարող են և պետք է ապահովեն ավելի բարենպաստ միջավայր ներդրումային որոշումներ կայացնելու համար: Իսկ դրանք միանգամից լուծումներ և արդյունքներ չեն տալիս: Այսինքն, այդպիսի միջավայրը նրա համար է, որ երկարաժամկետ առումով տնտեսական աճի ցուցանիշը լինի ավելի բարձր, տնտեսական աճը լինի ավելի կայուն, ստեղծվող արդյունքները բաժանվեն մասնակիցների միջև ավելի հավասարաչափ»:

Նախարարի պաշտոնակատարը լիահույս է, որ հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո, տնտեսական դրական զարգացումներն ավելի ակնառու կդառնան․ - «Իրավիճակի կայունացումը, քաղաքական նոր փուլը, որ սկիզբ է առնելու խորհրդարանական ընտրություններին հաջորդող հնգամյա ժամանակահատվածում, շատ լավ ժամանակահատված է, որպեսզի բոլոր սպասողները կայացնեն իրենց վերջնական որոշումները և սկսեն նոր ծրագրեր իրագործել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG