Կոսովոյի սերբական հատվածի խոշորագույն Միտրովիցա քաղաքում այսօր բողոքի գործողություններ են սկիզբ առել:
Ցույցերը հաջորդել են Կոսովոյի ոստիկանության իրականացրած հատուկ գործողությանը, որի ընթացքում ձերբակալվել են քաղաքի չորս բնակիչներ` բոլորն էլ ազգությամբ սերբեր: Կոսովոյի իրավապահները նրանց կասկածում են այս տարվա հունվարին տեղացի քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանությանն առնչություններ ունենալու մեջ: