Մատչելիության հղումներ

Հարձակում Կարաչիում չինական հյուպատոսության վրա. առնվազն 5 մարդ զոհվել է


Պակիստան - Կարաչիի փողոցներից մեկը, արխիվ
Պակիստան - Կարաչիի փողոցներից մեկը, արխիվ

Առնվազն հինգ մարդ է զոհվել այսօր առավոտյան Պակիստանի խոշորագույն Կարաչի քաղաքում գտնվող չինական հյուպատոսության դեմ իրականացված ահաբեկչական հարձակման ընթացքում:

«Երեք ահաբեկիչները փորձել են մուտք գործել հյուպատոսության վիզային բաժին, սակայն ոստիկանությունը կանխել է դա», - լրագրողների հետ զրույցում նշել է Կարաչիի ոստիկանապետ Ամիր Շայխը: Նրա խոսքով՝ ծագած փոխհրաձգության ընթացքում նաև երկու ոստիկան է զոհվել:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Բալոջիստանի ազատագրության բանակ» կազմակերպությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG