Մատչելիության հղումներ

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց Սաակաշվիլիի 6 տարվա ազատազրկման դատավճիռը


Նիդերլանդներ - Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Հաագայում ասուլիսի ժամանակ, մայիս, 2018թ.
Նիդերլանդներ - Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Հաագայում ասուլիսի ժամանակ, մայիս, 2018թ.

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հեռակա կարգով վեց տարվա ազատազրկման է դատապարտվել 2005 թվականին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով:

Ըստ քննչական մարմնի՝ 2005-ին ոստիկանությունը Թբիլիսիում կանգնեցրել է նախկին պատգամավորին, հանել նրան մեքենայից և ծեծի ենթարկել:

Ինքը Գելաշվիլին հայտարարել է, որ իր վրա հարձակումը կազմակերպել է անձամբ Սաակաշվիլին:

Վրաստանի նախկին առաջնորդը հայրենիքում մեղադրվում է մի շարք այլ հանցանքներում ևս՝ պաշտոնեական դիրքի չարաշահումից մինչև ցույցեր ցրելը:

Ինքը՝ ներկայումս ընդդիմության առաջնորդ Սաակաշվիլին, հերքում է բոլոր մեղադրանքները՝ դրանք որակելով քաղաքական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG