Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահի խոսնակը Հայաստանին կոչ է արել դադարեցնել «ադրբեջանական հողերի օկուպացիան»


Համալսարան Անկարայում, արխիվ
Համալսարան Անկարայում, արխիվ

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը Անկարայի համալսարաններից մեկում կազմակերպված Ռուս-թուրքական հասարակական ֆորումի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Հայաստանին կոչ անելով դադարեցնել «ադրբեջանական հողերի օկուպացիան»:

Թուրքական «Աքշամ» պարբերականի փոխանցմամբ, Քալընը իր խոսքում մասնավորապես նշել է. - «Որպես Մինսկի խմբի անդամ, Ռուսաստանը մեծ դեր ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: 1992 թվականին կազմավորված Մինսկի խումբը, ցավոք, մինչև օրս ակնկալվող արդյունք չի գրանցել, ինչի հետևանքով ղարաբաղյան հարցը շարունակում է մնալ Կովկասի սառած ճգնաժամերից մեկը: Այս հարցում մեր դիրքորոշումը շատ հստակ է: Բազմիցս նախաձեռնությամբ ենք հանդես եկել Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիան դադարեցնելու և կովկասյան տարածաշրջանում խաղաղության մթնոլորտի վերահաստատման ուղղությամբ: Խնդրի շուրջ սերտ համագորակցել ենք ռուս գործընկերների հետ: Սակայն հերթական միջամտության հետևանքով գործընթացը խափանվել է: Ժամանակն է, որ ադրբեջանական հողերը վերադարձվեն Ադրբեջանին, Հայաստանը վերջ տա օկուպացիային: Դրանից ամենաշատը Հայաստանը կշահի: Մենք Հայաստանի նկատմամբ կանխակալ մոտեցում չունենք: Այս հարցի լուծումից ամենից առավել Հայաստանը օգուտ կքաղի և Կովկասում կհաստատվի կայունության ու խաղաղության մթնոլորտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG