Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին համաերևանյան երթ կանցկացնի


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին համաերևանյան երթ կանցկացնի։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց Փաշինյանը։

«Երթը լինելու է անսովոր, մոտավորապես այնպիսին, ինչպիսի երթեր մենք անում էինք հեղափոխության օրերին։ Այսինքն՝ սկսելու ենք Նոր-Նորքից և Երևան քաղաքի բազմաթիվ փողոցներով ենք անցնելու։ Կփորձենք լինել վարչական շրջանների մեծ մասում։ Հույս ունեմ, որ մենք այդ օրն իրար հետ լավ կքայլենք՝ հեղափոխության այս փուլն արժևորելու, նշանավորելու և Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու հաղթանակը ևս մեկ անգամ ազդարարելու», - ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ նշելով, որ երթը կսկսի Նոր Նորքից՝ Ռազմական ինստիտուտի դիմացի մայթից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG