Մատչելիության հղումներ

460 միլիոն դրամ՝ աղետի գոտում անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը


Ժամանակավոր կացարաններ Գյումրիում, հուլիս, 2018թ․
Ժամանակավոր կացարաններ Գյումրիում, հուլիս, 2018թ․

Կառավարությունը 460 միլիոն դրամ կհատկացնի, աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Գումարը կուղղվի Լոռու մարզի գյուղական բնակավայրերում պետական ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների համար կառուցապատողի կողմից շինարարությունը սկսված՝ առավել բարձր պատրաստականության առնվազն թվով 44 կիսակառույց բնակելի տան շինարարության ավարտմանը։

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5 հազար 381 ընտանիքից 2008-2017 թվականներին՝ մոտ 65 միլիարդ դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4 հազար 839 ընտանիքի բնակարանային խնդիր: Արդյունքում դեռ լուծում է պահանջում ծրագրի շահառու ճանաչված 542 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար պահանջվում է մոտ 4 միլիարդ դրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG