Մատչելիության հղումներ

Խորհրդարանն ընդունեց 2019-ի պետական բյուջեի նախագիծը


Ազգային ժողովի նիստերից մեկը, արխիվ
Ազգային ժողովի նիստերից մեկը, արխիվ

Ձայների 66 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր ընդունեց 2019-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

Նախքան քվեարկությունն Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց՝ թեև Հանրապետականը կողմ է քվեարկելու նախագծին, ինքը դեմ կքվեարկի, քանի որ այն, ըստ Շարմազանովի, հետընթաց ապահովող բյուջե է։

Հանրապետականներ՝ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և Արմեն Աշոտյանը նույնպես դեմ քվեարկեցին, ինչպես Աշոտյանը կատակեց, ինքը նույնպես միանում է «ֆլեշմոբին»:

Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկումն ավարտվեց երեկ։ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի փոխանցմամբ, պատգամավորներից ստացվել է 146 առաջարկ։ Արդյունքում բյուջեի նախագծի ծախսային մասն ավելացել է 5.9 մլրդ դրամով և կազմել 1 տրիլիոն 648 մլրդ դրամ։

Եթե Ազգային ժողովն այսօր չընդուներ բյուջեի նախագիծը, ապա 2019 թվականի համար կգործեին 2018 թվականի բյուջեի համամասնությունները:

2019-ի նախագծով բյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է 151.5 մլրդ դրամ, որից 54 մլն դրամը կֆինանսավորվի ներքին աղբյուրների հաշվին, մնացածը՝ արտաքին: Պետական պարտքի սպասարկմանը 2019-ին կտրամադրվի 357 մլրդ դրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG