«Ինձ համար երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են», - այսօր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Երեխաների համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը իր ելույթում ընդգծեց նախագահ Արմեն Սարգսյանը, ով եկել էր լսելու երեխաներին, ծանոթանալու նրանց հուզող հարցերին:
«Դուք ռեսուրս չեք, դուք քաղաքացի եք, և դուք դա ապացուցել եք արդեն ձեր կյանքով և ապացուցել եք նաև վերջերս ապրիլին երևանյան փողոցներում, որովհեև ձեր տարիքի երեխաները նաև հեղափոխությանն են մասնակցել, հետևաբար դուք ռեսուրս չեք։ Դուք քաղաքացի եք և քաղաքացիական հասարակության արդեն մասնակից եք», - ասաց նախագահը։
Կյանքում հաջողության հասնելու, լիարժեք մարդ դառնալու լավագույն ճանապարհը՝ կրթությունն է նշեց նախագահը՝ շարունալելով. - «Երեխաները ոչ միայն մեր ամենաարժեքավոր քաղաքացիներն են, ոչ միայն նրանք են, ովքեր ապագայում հաջողության հասնելու հսկայական հնարավորություն ունեն, երեխաները նրանք են, որ ի տարբերություն մեծերի՝ սովորում են շատ արագ։ Սովորելը դա ամենաարժեքավոր գործունեությունն է և իմ սահմանմաբ դա երիտասարդության չափանիշն է։ Դուք երիտասարդ եք, որովհետև շատ եք սովորում և շատ բան եք սովորում և շատ արագ։ ԻՆչ-որ տարիքից հետո մարդիկ դադարում են սովորոլ, դադարում են զարմանալ, դադարում են հայտնաբերել և հետևաբար սկսում են ծերանալ»։
Մասնակից երեխաներից մեկը, ով ուներ տեսողական խնդիրներ, բարձրաձայնեց՝ երազում է մի օր տեսնել իր հարազատների ու ընկերներին։
Նախագահ Սարգսյանը դիմելով երեխային, ասաց՝ «Գուցե Գոռը չի տեսնում, բայց մտածեք՝ քանի մարդ գիտեք, որ աչքեր ունեն, բայց նույնպես չեն տեսնում, քանի մարդիկ գիտեք, և ոչ միայն պետական կամ քաղաքական գործիչներ, որոնք ականջներ ունեն, բայց չեն լսում, այնպես որ որևէ թերություն ունենալը, թերություն չէ։ Ընդհակառակը մի թերությունը սրում է մնացած բոլոր զգայարանները։ Եվ Գոռ դու վստահ եղիր, որ 21-րդ դարում հավանաբար 5 ամսից, 5, 10 տարուց կգտնեն ձևեր, որ դու կկարողանաս տեսնել։ Շատ ուրախ կլինեմ, որ այդ օրը երբ որ կտեսնես, ինձ նամակ գրես ասես՝ պարեն Սարգսյան, տեսա ես։ Որովհետև պատկերացնում եմ, թե ինչ կլինի քո համար»։
Նախագահ Սարգսյանը այսօր չպատասխանեց քաղաքականությանը վերաբերող հարցերին՝ տեղեկացնելով, որ առաջիկայում առիթ կունենա լրագրողների հետ շփվելու: