Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը դիտարկում է նոր աղբավայրի և աղբի վերամշակման գործարանի կառուցման առաջարկները


Քաղաքապետարանում ուսումնասիրում են աղբի վերամշակման ուղղությամբ մասնավոր ընկերություններից ստացված առաջարկները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո։

Համաձայնագրի շրջանակներում Հայաստան կայցելեն ֆրանսիացի մասնագետներ՝ հանրային տրանսպորտի և աղբահանության ոլորում խորհրդատվություն տրամադրելու նպատակով․ - «Շատ առարկայական երկխոսություն ունենք: Երբ ես գտնվում էի Ֆրանսիայում, տիկին խորհրդի նախագահին ասացի, որ մենք խնդիրներ ունենք տրանսպորտում և աղբահանության մեջ, և տիկին խորհրդի նախագահը, միանգամից արձագանքելով, արդեն իր այցելության ընթացքում իր պատվիրակության մեջ ներառել է այն մասնագետներին, որոնք հենց պատասխանատու են այդ ոլորտների համար: Եվ արդեն իսկ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ մեկ-երկու շաբաթով մասնագետները կայցելեն Հայաստան, և մենք միասին կուսումնասիրենք թե՛ աղբահանության ոլորտը, թե՛ տրանսպորտը: Եվ արդեն կունենանք ուսումնասիրությունների արդյունքները: Ծրագիր ունենք, որը արդեն այս պահին իրականացվում է եվրոպական բանկերից մեկի միջոցով: Բայց դա նոր աղբավայրի կառուցման մասին է: Եվ դրան զուգահեռ մենք դիտարկում ենք նաև աղբամշակման գործարանի հիմնման մասին առաջարկները»:

Տարիներ շարունակ ընդդիմությունը բարձրաձայնում էր ընտրություններին քաղաքապետարանին ենթակա կառույցների ներգրավման և վարչական ռեսուրսների օգտագործման մասին:

Հարցին, թե ինչ դերակատարություն կունենան քաղաքապետարանին ենթակա կառույցները այս ընտրություններին, նորընտիր քաղաքապետը պատասխանեց. - «Քաղաքապետարանը ապաքաղաքական մարմին է: Մենք միայն ապահովում ենք ընտրատեղամասերի կահավորումը և այլն, և այլն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG