Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին ժամը 11-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ: Այս մասին հաղորդում է Ազգային ժողովի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունը:
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, 2019 թվականի պետբյուջեի նախագիծը և Հայաստանի նախագահի նստավայրը Երևանի Մաշտոցի 47 հասցեից Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 տեղափոխելու մասին օրինագիծը: