Մատչելիության հղումներ

Բաքուն բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին ամերիկյան վիզա տալու համար


ԼՂ նախագահ Բակո Սահակյան, արխիվ, 2012թ
ԼՂ նախագահ Բակո Սահակյան, արխիվ, 2012թ

Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտարարել է, որ դիվանագիտական խողովակների միջոցով բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին ամերիկյան վիզա տալու համար:

«Անօրինական ռեժիմի ներկայացուցչի մուտքը Միացյալ Նահանգներ և ԱՄՆ-ի տարածքում անջատական կառույցների խրախուսման թույլտվությունը հակասում է այդ երկրի պարտավորություններին որպես Մինսկի խմբի համանախագահի, ինչպես նաև անօրինական անջատական ռեժիմը չճանաչելու մասին ԱՄՆ-ի բազմիցս հայտնած պաշտոնական դիրքորոշմանը: Այդ քայլը նաև վնաս է հասցնում հակամարտության կարգավորմանը բանակցային ճանապարհով»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը նաև նշել է, որ «անջատական ռեժիմների խրախուսմանն ուղղված նման քայլերը հարցեր են առաջացնում, կապված Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի հարաբերությունների անկեղծության հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG