ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա օրերին Վաշինգտոնը վերջնական եզրահանգումներ կանի սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի մահվան հանգամանքների կապակցությամբ։
Թրամփի այս հայտարարությանը հաջորդել է ԱՄՆ հետախուզական գործակալությունների հրապարակած գնահատականներին, որոնց համաձայն լրագրողի մահը պատվիրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանը։
Նոյեմբերի 17֊ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում Թրամփը, լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել է. ֊ «Հավանաբար երկուշաբթի կամ երեքշաբթի մենք կունենանք լիարժեք զեկույց»։
Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատող լրագրող Ջամալ Խաշոգջին սպանվել է հոկտեմբերի 2֊ին՝ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում: Նրա մարմինը մինչ այժմ չի հայտնաբերվել։