Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շուրջօրյա մոնիտորինգ կանցկացնեն։ Աշխատանքային խումբն արդեն ստեղծված է, և պաշտպանի աշխատակազմը խմբի գործունեության մասին հայտարարությամբ հանդես կգա հաջորդ շաբաթ։
«Ես մշտապես քննադատել եմ և բարձրացրել եմ հարցը, երբ արվում էին մանկապարտեզ-դպրոց քաղաքական պրոցեսի ներգրավելու փորձեր», - ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Ընտրական նոր օրենսգրքի տապալման և, որոշ կուսակցությունների գնահատմամբ, դրա արդյունքում ստեղծված ոչ հավասար պայմաններին օմբուդսմեն Արման Թաթոյանը անդրադառնալ չցանկացավ. - «Գիտեք, դա քաղաքական բնույթի հարց է, և դարձյալ նշում եմ՝ ես չեմ կարող, ձեռնպահ կնամ այդ հարցին պատասխանել»։
Օմբուդսմենի այսօրվա ասուլիսը նվիրված էր Հայաստանի սահմանամերձ գյուղերում ադրբեջանական գնդակոծությունների վերաբերյալ ՄԻՊ արտահերթ զեկույցին։
«Բացառապես այս աշխատանքները նպատակ են ունեցել վերհանել քաղաքացիական բնակչությանը պատճառված վնասները կամ նրանց ուղղված թիրախային գնդակոծությունները։ Նախ՝ գնդակոծությունները առավելապես տեղի են ունենում այն ժամերին, երբ ակտիվ է քաղաքացիական բնակչությունը, և տեղի են ունենում գյուղերի, մանկապարտեզների, դպրոցների ուղղությամբ և նաև հենց վնասները պատճառվում են, բնականաբար, շատ ավելի է հավանականությունը մեծանում վնաս պատճառելու այդ ինտենսիվության պայմաններում։ Օրինակ՝ Կոթի գյուղը․ բնակիչներից մեկը, վիրավորում էր պատճառվել նրան գնդակոծության հետևանքով, երբ նա ընդամենը գտնվել էր խանութի մոտ։ Արձանագրել ենք նաև ճանապարհի գնդակոծություն քաղաքացիական բնակիչների տեղափոխման համար նախատեսված: Իհարկե, խոսքը նաև քաղաքացիական տների մասին է։ Նաև ունենք արձանագրած բնականաբար գնդակոծության հետևանքով վնասված մեքենաներ, մշակույթի տուն», - նշեց Թաթոյանը։
Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից հետո հայտարարվել էր կողմերի միջև օպերատիվ կապ հաստատելու մասին, Թաթոյանից հետաքրքվեցինք՝ կա՞ նման կապ օմբուդսմենների միջև։ «Պատրաստ եմ թե՛ հանդիպել, թե՛ քննարկել, որովհետև այստեղ մարդու իրավունքներին է վերաբերում հարցը։ Բայց դարձյալ նշում եմ, որ անգամ եթե ես էլ հանդիպեմ, ոչ մի խնդիր չեմ տեսնում դրա մեջ։ Միևնույն է դա չի նշանակում, որ պետք է մենք հրաժարվենք գաղափարց, որ Արցախի քաղաքացիական հասարակությունը կամ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չպետք է ունենա ինչ-որ գործընթացների մասնակցություն», - պատասխանեց նա։
Համաներման նախագիծը ներկայացնելիս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ այն քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի ունեցել, և նոր իշխանություններրին կարճ ժամանակում հաջողվել է այդ խնդիրը լուծել։ ՄԻՊ-ից հետաքրքրվեցինք, թե թարմ տեղեկություններ ունի՞, ի՞նչ իրավիճակ է կալանավայրերում այս առումով, Թաթոյանը պատասխանեց. - «Այստեղ պետք է սկզբուքային փոփոխություններ անենք, ընդ որում ասեմ, որ մենք այս քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության հարցերին ցուցաբերում ենք կոմպլեքս մոտեցում և շատ մեծ ուշադրություն ենք դարձնում քրեակատարողական ծառայողական կարգավիճակին։ Նրանք նույնպես պետք է ունենան պատշաճ պայմաններ աշխատանքի արժանապատիվ սոցիալական երաշխիքներ։ Ինչ վերաբերում է խնդիրներին՝ բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները, գերբնակեցման հարցը լուծելը, իհարկե, շատ կարևոր է, բայց տպավորություն չպետք է ստեղծվի, որ սա միակ խնդիրն է։ Մեր քրեակատարողական հիմնարկները շատ ունեն խնդիրներ՝ սկսած ռեժիմային աշխատանքից, սկսած, որ որակյալ մասնագետներ դժվար է լինում ներգրավվել, օրինակ՝ բժիշկներ, հոգեբաններ, և մեր քրեակատարողական ծառայող գործընկերները միշտ այս հարցը բարձրացնում են։ Սկսած վեանորգմանն առընչվող հարցերից, որովհետև ունենք խնդրահարույց, սկզբունքորեն անընդունելի պայմաններ։ Օրինակ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը։ Մենք ընդամենը էս վերջում ենք մոնիտորինգային հիմանարար այս տարվա այցը ավարտել։ Մոտավորապես 50-60 էջ ունենք վերլուծություն։ Ընդամենը խնդիր ենք վեր հանել։ Հանած խցերը միայն խոհանոց, չգիտեմ լոգանք և այլն, և այլն»։