Մատչելիության հղումներ

Զեյնալյանը հրաժարական չի տա ընտրություններին մասնակցելու համար


Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյան, արխիվ
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյան, արխիվ

Ի տարբերություն Մանե Թանդիլյանի, Արտակ Զեյնալյանը հրաժարական չի տա՝ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Այդ մասին նա հայտնեց «Ազատության» հետ զրույցում:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Զեյնալյանը առաջադրվել է «Մենք» դաշինքով, որը ընդդիմադիր ուժի հայտ է ներկայացնում:

Թանդիլյանը առաջադրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով և երկու օր առաջ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում իր լիազորությունները վայր դնելու մասին: Նա նշել է, որ ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում պատրաստ է շարունակել իր քաղաքական գործունեությունը որպես Ազգային ժողովի պատգամավոր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG