Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի ակնկալում որևէ առաջընթաց Ուկրաինայի արևելքում խաղաղության հաստատման համար, քանի դեռ Ուկրաինայում նոր ընտրություններ չեն եղել, իսկ հաջորդ տարի ընտրություններից հետո, հույս ունի, որ նոր նախագահ կընտրվի:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի գրասենյակը երեկ պատասխանելով Պուտինի հայտարարությանը՝ ասել է, որ Ռուսաստանի նախագահը «միջամտում է» Ուկրաինայի նախագահական ընտրություններին անգամ մինչև դրանց մեկնարկը։
Սինգապուրում ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների՝ «Նորմանդական քառյակի» ջանքերը՝ ուղղված խաղաղության հաստատմանը, այս պահին «անիմաստ» են:
Կիևը և արևմտյան երկրները մեղադրում են Ռուսաստանին ուկրաինական անջատողականներին աջակցելու համար և ասում են, որ Ռուսաստանը չի կատարում Մինսկի խաղաղության ծրագրի իր մասը։ Կրեմլը հերքում է մեղադրանքները: