Մատչելիության հղումներ

Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվեց․ Վճռաբեկը բավարարել է դատախազության բողոքը


Սերժ Սարգսյան և Վաչագան Ղազարյան, արխիվ
Սերժ Սարգսյան և Վաչագան Ղազարյան, արխիվ

Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և ուժի մեջ թողել Սերժ Սարգսյանի թիմակից Վաչագան Ղազարյանին կալանավորելու որոշումը։ Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի երրորդ նախագահի թիկնազորի նախկին պետ Ղազարյանը կալանավորվել է:

Վաչագան Ղազարյանի նկատմամբ ամռանը մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար: Ղազարյանը կալանավորվել էր երկու ամսով, և համաձայն չլինելով դատարանի որոշմանը՝ այն բողոքարկել էր Վերաքննիչ ատյան և ազատ արձակվել 1 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG