Բրիտանիայում երկու նախարար և երեք փոխնախարար հրաժարական են ներկայացրել՝ չհամաձայնելով «Բրեքզիթ»-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին:
Պաշտոնից հեռացածներից մեկն էլ «Բրեքզիթ»-ի հարցով նախարար Դոմինիկ Ռաաբն է, ով քննադատել է գործարքն ու պնդել, թե հավանություն տալով դրան՝ դեմ կգնա սեփական խղճին:
Այժմ վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանին է ներկայացնում Եվրամիությունից դուրս գալու 585-էջանոց նախագիծը, գործարքը կոշտ քննադատության է արժանանում նաև օրենսդիր մարմնում: BBC-ն չի բացառում, որ ընդդիմադիրները կարող են միավորվել պահպանողականների հետ և անվստահություն հայտնել գործող վարչապետին: