Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը այցելում է Փարիզ


Արցախի նախագահ Բակո Սահակյան, արխիվ
Արցախի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը երեկ աշխատանքային այցով ժամանել է Փարիզ:

Արցախի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ նույն օրը Սահակյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ: Քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր: Լեռնային Ղարաբաղի նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է, և շնորհակալություն է հայտնել շրջանակի անդամներին երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն ուղղված ջանքերի համար:

Արցախի նախագահը չորեքշաբթի օրը հանդիպում է ունեցել նաև ՀՅ Դաշնակցության Ֆրանսիայի տեղական կառույցի ղեկավարների հետ: Քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր: Սահակյանը պահանջված և օգտակար է համարել նման հանդիպումները` երախտագիտություն հայտնելով կուսակցության ներկայացուցիչներին Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունքի համար:

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի նախագահը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Արցախի և Հայաստանի դիվանագիտական առաքելությունների սերտ փոխգործակցությունը՝ այն համարելով նախանշված ծրագրերի հաջող իրականացման անհրաժեշտ պայման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG