Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր կվճռի՝ արդյո՞ք Ռուսաստանի իշխանությունները ոտնահարել են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու իրավունքները՝ նրա բազմակի ազատազրկումներով:
Անցած տարի Եվրոպական դատարանը որոշել էր, որ Նավալնու ձերբակալություններից 7-ն ապօրինի են եղել, և պարտավորեցրել էր Ռուսաստանի իշխանություններին 63 հազար եվրոյի փոխհատուցում վճարել ընդդիմադիր գործչին:
Դատարանը, սակայն, անպատասխան էր թողել Նավալնու մյուս պնդումը, ըստ որի՝ ձերբակալությունները քաղաքական շարժառիթ են ունեցել: Հենց այս հարցի շուրջ էլ այսօր դատարանի Մեծ Պալատն այսօր որոշում կկայացնի:
Ի դեպ, նիստերից առաջ՝ շաբաթասկզբին, Ռուսաստանի իշխանությունները արգելել էին Նավալնուն դուրս գալ երկրից ու մեկնել Ստրասբուրգ, սակայն կարճ ժամանակ անց վերացրել են այդ արգելանքը: