Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը և ԿԽՄԿ պատվիրակության նոր ղեկավարը քննարկել են համագործակցության ընթացիկ հարցերը


Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության նորանշանակ ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյին:

Տոնոյանը բարձր է գնահատել ՀՀ ՊՆ և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնել, որ հետագայում համատեղ իրականացվող ծրագրերը ձեռք կբերեն որակական է՛լ ավելի բարձր մակարդակ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են երկու կառույցների համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու առաջիկա անելիքները:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ խնդիրներ:

Դավիթ Տոնոյանը և Քլեր Մեյթրոն անդրադարձել են հուլիսի 15-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրին, կարևորել կանոնավոր տեսակցությունների և ընտանիքի հետ նամակագրության ապահովման նպատակով Երևանում և Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակների համակարգված աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG