Մատչելիության հղումներ

ԱՄՆ կոնգրեսը մինչև տարեվերջ չի ընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծերը. Bloomberg


Միացյալ Նահանգների Կոնգրեսը ամենայն հավանականությամբ չի հասցնի մինչև տարվա վերջ ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծերը։ Այս մաին գրել է Bloomberg-ը՝ հղում անելով առանցքային սենատորներին։

«Կոնգրեսը չի հասցնի այդ նախագծերն ընդունել խիստ ծանրաբեռնվածության պատճառով, քանի որ միջանկյալ ընտրություններից հետո ստիպված է զբաղվել առաջնային խնդիրներով։ Մասնավորապես, պետական կառույցների ֆինանսավորման և դատավորների քննարկման հետ կապված հարցերով։ Մյուս խնդիրը՝ հին կազմով Կոնգրեսը գործելու է մինչև հունվար, ինչից հետո իրենց աթոռներն են զբաղեցնելու նոր ընտրված սենատորները և այս վիճակում այդ նախագծերը քննարկելը նպատակահարմար չէ», - գրում է Bloomberg-ը։

Այս պահին Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին երկու օրինագիծ կա Կոնգրեսում։ Օրինագծերից մեկը Միացյալ Նահանգների պատասխանն է ԱՄՆ նախագահի ընտրություններին միջամտելու Ռուսաստանի փորձերին։ Այն նախատեսում է սառեցնել Միացյալ Նահանգներում ռուսական խոշոր բանկերի և էներգետիկ ընկերությունների ակտիվները, ինչպես նաև նախատեսում է ռուսական պետական պարտատոմսերը գնելու արգելք։

Այս պատժամիջոցների մասին հայտնի էր դարձել դերևս ամռանը, և հուլիս-օգոստոս ամիցներին այս լուրերի ֆոնին ռուսական ռուբլին կտրուկ անկում էր արձանագրել։ Բացի այդ, արտասահմանցիները սկսել էին ակտիվ վաճառել իրենց պատկանող ռուսական պետական պարտատոմսերը։

Մյուս նախագիծը նույնպես նախատեսում է կոշտ սահմանափակումներ Ռուսաստանի էներգետիկ և ֆինանսական ոլորտների համար, ինչպես նաև սահմանափակվում են Ռուսաստանի պարտքի հետ կապված գործարքները։

Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է արդեն նոյեմբերից սահմանել Ռուսաստանի դեմ Սկրիպալների գործի շաջանակում պատժամիջոցների երկրորդ փաթեթը, որը նախատեսում է ռուսական բանկերի և պետական ընկերությունների գործունեության արգելքը Միացյալ Նահանգներում։ Մասնավորոպես, Սկրիպալների գործով արգելվելու են «Աերոֆլոտի» թռիչքները Միացյալ Նահանգներ։

Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ արդեն սովորել են ապրել պատժամիջոցների ռեժիմով և Ռուսաստանի տնտեսությունը նույնիսկ որոշ դիվիդենտներ է ստանում այս իրավճակից։

Փորձագետները համարում են, որ եթե հայտարարված պատժամիջոցներն ուժի մեջ մտնեն, Վաշինգտոնը փաստացի էմբարգո է կիրառում Մոսկվայի դեմ, ինչը չի կարող ճգնաժամային հետևանքներ չունենալ Ռուսաստանի, առանց այդ էլ թոլացած, տնտեսության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG