Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ասել է, թե Ադրբեջանը գոհ է բելառուսական ռազմական տեխնիկայի որակից և ցուցանիշներից ու մտադիր է ամրապնդել ռազմա-տեխնիկական համագործակցությունը Մինսկի հետ: Նա այդ մասին խոսել է Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչի հետ Բաքվում կայացած հանդիպմանը:
Հաջորդ շաբաթվա ընթացքում նախատեսված է Ալիևի պաշտոնական այցը Մինսկ:
Բելառուսը այս տարի Ադրբեջանին է վաճառել «Պոլոնեզ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: