Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հրաժարական է տվել: Նրա հրաժարականի պատճառն Իսրայելի կառավարության և պաղեստինյան «Համաս» խմբավորման միջև նախօրեին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունն է:
Այդ պայմանավորվածությունը Լիբերմանը որակել է որպես «հանձնվել ահաբեկիչներին»:
Նա այսօր հայտարարել է, որ իր ազգայնական կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից: Այդ քայլի հետևանքով վարչապետ Բենյամին Նեթանյահուի կոալիցան նվազ մեծամասնություն կունենա խորհրդարանում:
Վերջին օրերին իսրայելապաղեստինյան լարվածությունը սրվել էր, երբ Իսրայելի հատուկ ջոկատայինները նոյեմբերի 11-ին գաղտնի գործողություն էին իրականացրել Գազայի հատվածում:
Վերջին երկու օրերին Գազայի հատվածից հրթիռակոծվում էր Իսրայելի հարավը, որին Իսրայելը պատասխանում էր ավիահարվածներով: Այդ գործողությունների հետևանքով յոթ պաղեստինցի և մեկ իսրայելցի զինվոր է զոհվել:
Հրադադարի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Եգիպտոսի միջնորդության շնորհիվ: