Մատչելիության հղումներ

Լոռու նախկին մարզպետը ՀՀԿ-ի ցուցակով կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին


Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյան, արխիվ
Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյան, արխիվ

Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը Հանրապետական կուսակցության ցուցակով կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել մասնակցելու դեկտեմբերի 9-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին՝ որպես Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածու՝ 9-րդ ընտրատարածքում: Առաջիկա ծրագրերի մասին՝ շուտով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Նալբանդյանը:

Արթուր Նալբանդյանը Լոռու մարզպետ է եղել 2011 թվականից մինչև 2018-ի հունիս։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել՝ հայտարարելով, որ չի աշխատի նոր կառավարության հետ։

Ավելի վաղ նա հաղթելով Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովին՝ ընտրվել էր Ալավերդու քաղաքապետ։ Այսօր նախկին մրցակիցն իր թիմակիցն է։ Արթուր Նալբանդյանը ՀՀԿ-ին անդամագրվել է մարզպետ դառնալուց հետո։

Նշենք, որ այսօր ժամը 18-ին լրանում է ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը:

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կավարտվի դեկտեմբերի 7-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG