Մատչելիության հղումներ

«Ես անձամբ հույս ունեմ, որ ՀՅԴ-ն լինելու է խորհրդարանում». Ռուզաննա Առաքելյան


Ըստ Ազգային ժողովի ՀՅ Դաշնակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի, ՀՅԴ-ն լինելու է նոր խորհրդարանում։ Այդ մասին Առաքելյանը ասաց «Ազատության» հետ զրույցում, նշելով՝ «ժողովրդի մեջ կա մի շատ մեծ խավ, որ կարևորում է ազգային գաղափարախոսությունը, պետական մտածողությունը, պետության կողքին մշտապես լինելը»։

Հարցին, թե ՀՅԴ-ն այսօր բավականաչափ վարկանիշ ունի՞՝ հաղթահարելու ընտրությունների անցողիկ շեմը, Առաքելյանը պատասխանեց. - «Սա պետք է մենք նայենք շատ համակողմանի։ Եթե մեր թիրախը որոշակի խավ է, կարող ենք այդտեղ սխալվել, եթե մենք նկատի ունենք, օրինակ, երիտասարդությանը, և միանշանակ ասենք, որ երիտասարդությունն ավելի շատ ձայնը կտա այս կամ այն կուսակցությանը, քան՝ Դաշնակցությանը, գուցե և սխալվենք, մենք չենք կարող այդպես ասել։ Ընդհանրության մեջ՝ այո՛, ունենք, և եթե չունենայինք, մենք մշտապես չէինք լինի խորհրդարանում։ Մենք բոլոր գումարումների ժամանակ ոչ միայն հաղթահարել ենք [անցողիկ շեմը], նաև ավելին ենք ունեցել՝ չորրորդ գումարման ժամանակ 16 հոգի ներկայություն ունեինք, այս գումարումը, գիտեք, յոթ հոգի ունենք։ Ես անձամբ հույս ունեմ, որ լինելու ենք»։

Նշենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններին ՀՅԴ համապետական ցուցակը կգլխավորի ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Ցուցակի երկրորդ համարը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն է, երրորդը՝ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:

Այսօր ժամը 18-ին լրանում է ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը:

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կավարտվի դեկտեմբերի 7-ին: Ընտրությունները դեկտեմբերի 9-ին են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG