«Ժառանգություն» կուսակցության վարչությունը՝ համապարփակ քննարկումից հետո, որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում:
«Ժառանգությունն» էական է համարում, որ ընտրական առաջիկա գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, լինի ամբողջովին լեգիտիմ։
«Այս կապակցությամբ հույս ենք տածել և ակնկալել, որ ժամանակավոր կառավարությունն ու իր ղեկավարը թավշյա հեղափոխության առանց բացառության բոլոր հանձնառություններն ի կատար կածեր։ Այդ առանցքային հանձնառություններից նվազագույն մեկը՝ նոր ընտրական օրենսգրքի հաստատման միջոցով իրապես ժողովրդավար ԱԺ ձևավորելու դրույթը, փաստորեն չի կատարվել», - ասված է «Ժառանգության» հաղորդագրությունում: - «Որպես համաժողովրդական շարժման ակունքներում կանգնած ուժ՝ «Ժառանգություն» կուսակցությունը հաջողություն է մաղթում մեր ժողովրդին՝ նոր Հայաստան տանող ճանապարհը ճշմարտացիորեն որոշելու իր պատասխանատու ընտրության մեջ»: