Մատչելիության հղումներ

Ամուսինը ծեծի է ենթարկել կնոջը, ով հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն


Ոստիկանությունը հաղորդում է, որ 30-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել 20-ամյա կնոջը, ով հաջորդ օրը հիվանդանոցում մահացել է:

«Նոյեմբերի 11-ին, ժամը 09.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998թ. ծնված Քրիստինե Իսկանդարյանին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988թ. ծնված Իլլարիոն Ն.-ն հարվածներ է հասցրել կնոջը` Ք. Իսկանդարյանին՝ պատճառելով վնասվածքներ», - ասված է հաղորդագրությունում:

«Իլլարիոն Ն.-ն, նույն օրը, ժամը 10.30-ին, բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն և բաց է թողնվել: Ք. Իսկանդարյանը ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նոյեմբերի 12-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ժամը 22.00-ին Քրիստինե Իսկանդարյանը, գիտակցության չգալով, մահացել է», - փոխանցում է ոստիկանությունը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG