Մատչելիության հղումներ

Մակեդոնիայի նախկին վարչապետը հետախուզման մեջ է


Մակեդոնիայի նախկին վարչապետ Նիկոլա Գրուևսկին դուրս է գալիս Սկոպյեի դատարանից, արխիվ
Մակեդոնիայի նախկին վարչապետ Նիկոլա Գրուևսկին դուրս է գալիս Սկոպյեի դատարանից, արխիվ

Մակեդոնիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել երկրի նախկին վարչապետ Նիկոլա Գրուևսկու նկատմամբ, ով հեռակա կարգով մեղադրվել է կոռուպցիայի մեջ և դատապարտվել երկու տարվա ազատազրկման:

Դատարանը նոյեմբերի 9-ին մերժել է Գրուևսկու փաստաբանների ներկայացրած բողոքարկումը: Նախկին վարչապետին, մասնավորապես, մեղադրել են չհայտարարագրված 600 հազար եվրոյով «Մերսեդես» մակնիշի շքեղ մեքենա գնելու և այդ հարցով հնարավոր հետաքննությունը կասեցնելու նպատակով ներքին գործերի նախարարի վրա ճնշում բանեցնելու համար:

48-ամյա Գրուևսկին Մակեդոնիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2006-2016 թվականներին:

Այսօր նա Ֆեյսբուքում տեղադրած գրառմամբ տեղեկացրել է, որ ներկայումս գտնվում է Հունգարիայում, որտեղ մտադիր է քաղաքական ապաստան հայցել:

Ըստ նախկին վարչապետի ընտանիքին մոտ կանգնած մի աղբյուրի, Գրուևսկին հուսով է, որ Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովն իրեն ի վերջո ներում կշնորհի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG