Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը: Նա ասաց՝ չէր մտնի այդ համագործակցության մեջ, եթե համոզված չլիներ, որ պայքարի զինված մեթոդները բացառվելու են:
Ստեփան Գրիգորյանը Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից․
Ստեփան Գրիգորյան․ - Փայլուն հայտարարություն արեց Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, գիտեք, մի քանի օր առաջ, ինքը ասում է՝ փորձը օգտագործեք Եվրոպայի, օրինակ՝ Իռլանդիայի, Իսրայելի, ժողովո՛ւրդը պետք է ասի՝ իրենց տեղը որն է քաղաքական դաշտում, ու էդ փորձը պետք է օգտագործել: Երբ որ հայրենասեր մարդիկ, պայքարող մարդիկ իրենց ազգի շահերի համար, որ չկորցնես էդ ներուժը, բերում ես բռնության դաշտից կամ կոշտ պայքարի դաշտից դեպի քաղաքական դաշտ, ոչ թե վանում ես: Ու դա է պատճառը, որ ես հաճույքով դրա մեջ մասնակցում են: Դուք գիտեք՝ հայտնի մեր դեսպան Արա Պապյանն էլ աջակցում է, բաց ինքը ասեց, որ էդ թիմի հետ է:
«Ազատություն»․ - Ինքն է՞լ է մտնելու ցուցակ:
Գրիգորյան․ - Էդ իրեն հարցրեք, ես չգիտեմ: Բայց ինքը ի պաշտոնե հայտարարեց, որ աջակցում է, էդ թիմի հետ է:
Անհրաժեշտությունը «Սասնա ծռերի» էդ պառլամենտում առաջին հերթին հենց էդ հարցի հետ է կապված, որ Նիկոլ Փաշինյանը այս ծանր վիճակում չհայտնվեր, որ ինքը նույն նիստում ՀԱՊԿ-ի, որտեղ որ ռեալ մերժեցին Հայաստանին, չէ՞, մերժեցին՝ հիմա ուզում են Բելառուսի ներկայացուցչին ընտրել, որ Նիկոլ Փաշինյանը զենք ունենար, ասեր՝ գիտե՞ք ինչ, եթե դուք էդ հարցը չլուծեք, որը արդար հարց է, որ մնացած մեկ տարին նորից մեր ներկայացուցիչը լինի գլխավոր քարտուղարը ՀԱՊԿ-ի, իշխանության կգան ուժեր, ում դիրքորոշումը ավելի կոշտ է ձեր նկատմամբ:
«Սասնա ծռերը» պետք են ոչ միայն նրա համար, որ ազնիվ են, պայքարող են, ինտելեկտ ունեն, էնտեղ լավ խումբ ունեն ինտելեկտուալ, ոչ միայն դրա համար․ որ Ռուսաստանը իմանա՝ ավելի խիստ դիրքորոշում Ռուսաստանի նկատմամբ կա:
Օրինակ, «Սասնա ծռերը» ինչ են ասում, իրենք չեն ասում՝ վաղը հանենք ռազմաբազան, իրենք ասում են՝ որ մասն է ռազմաբազայի հետ կապված, որ նսեմացնում է մեր սուվերենությունը․ մենք ենք մուծում փող էդ ռազմաբազայի համար՝ անհեթեթություն, այ էդ է:
Իրենք չեն ասում՝ այ, վաղը տանենք, գիտեք, էդ ձևի ստերեոտիպ կա, որ իրենք խիստ են, ուզում են վաղը դուրս գանք ՀԱՊԿ-ից, ոչ, ես եթե իրենց հետ եմ, ուրեմն՝ այս ճիշտ մոտեցումները, այդ անցումային փուլը նաև մենք կապահովենք, բայց ապագայում, իրենք ասում են՝ այո, եթե էս ձևի շարունակվի, բազան պետք է դուրս բերել:
Անցած շաբաթ պաշտոնապես գրանցված «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչները նոյեմբերի 10-ին հայտարարեցին, որ պատրաստվում են մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․