Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին, ժամը 23:15-ին Վրաստանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Ախալցխա քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ 6 տուժածները Հայաստանի քաղաքացիներ են:
Ըստ հաղորդագրությն, տուժածների հոսպիտալացման վայրն ու առողջական վիճակը ճշտվում են:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: