Մատչելիության հղումներ

Թրամփը «վիրավորական» է որակել Մակրոնի հայտարարությունը ԵՄ զինված ուժերի մասին


ԱՄՆ նախագահը «վիրավորական» է որակել Ֆրանսիայի առաջնորդի հայտարարությունը, թե Եվրամիությունը պետք է սեփական զինված ուժերը ստեղծի՝ Միացյալ Նահանգներից, Չինաստանից ու Ռուսաստանից պաշտպանվելու համար:

Ժամանելով Փարիզ, ուր նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ հանդիսավոր արարողություններ են անցկացվում՝ նվիրված առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին, Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է. - «Թերևս Եվրոպային հարկ է նախ արդարացիորեն իր վրա վերցնել ՆԱՏՕ-ի ծախսերի մասնաբաժինը, որը հիմնականում ֆինանսավորում է Միացյալ Նահանգների կողմից»:

Սպիտակ տան ղեկավարը նախկինում ևս բազմիցս քննադատել է եվրոպացի առաջնորդներին, պնդելով, թե նրանք ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի բեռը թողել են Ամերիկայի ուսերին:

Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի առաջնորդները այսօր երեկոյան Ելիսեյան պալատում դեմ առ դեմ հանդիպում կանցկացնեն, որի օրակարգում են լինելու նաև Սիրիայի և Իրանի հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG