Մատչելիության հղումներ

Փարիզում մեկնարկել են առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուրամյակին նվիրված հանդիսավոր արարողությունները


Փարիզում մեկնարկել են առաջին աշխարհամարտի ավարտի հարյուրամյակին նվիրված հանդիսավոր արարողությունները, որոնց կմասնակցեն ավելի քան 60 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ակնկալվում է, որ աշխարհի տարբեր ծայրերից Ֆրանսիա ժամանած առաջնորդները վաղը՝ նոյեմբերի 11-ին, ժամը 11-ին, կխմբվեն Անհայտ զինվորի հուշարձանի մոտ: Նրանց շարքում են լինելու նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփը, ով ուղևորությունից առաջ Թվիթերում գրել է՝ կար արդյոք ավելի լավ բան, քան տոնել մի պատերազմի ավարտը, որը պատմության մեջ ամենաարյունալիներից ու դաժաններից մեկն էր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG