Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմել են Եվրոպական դատարան


Հայաստանի երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները արդար դատաքննության իրավունքի, դրա հետ կապված անմեղության կանխավարկածի խախտումներ արձանագրելու խնդրանքով մեկ շաբաթ առաջ դիմել են Եվրոպական դատարան։

Փաստաբան Արամ Օրբելյանը «Ազատոթյան» հետ զրույցում նշեց, որ կառավարությունը ոչ միայն չի ապահովել Քոչարյանի անմեղության կանխավարկածը, այլ նաև ինքն է խախտել այն: Նա կարծիք հայտնեց, որ դատարանի վրա եղել է ճնշում հասարակության կողմից։

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց:

ՀՀ վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները՝ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG