Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ուղիղ եթերում նախընտրական բանավեճի ավանդույթ ձևավորել:
«Կարծում եմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարևոր ավանդույթի, որը հետագայում պետք է ամրագրվի նաև օրենսդրությամբ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը: - «Բանավեճ ուղիղ եթերում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ», - մանրամասնել է նա:
Դեկտեմբերի 9-ին Հայաստանում կանցկացվեն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Արտահերթ ընտրությունների համար սահմանված 12-օրյա նախընտրական քարոզչությունը կանցկացվի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։