Միացյալ Նահանգները արգելափակել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները մեղմելու Ռուսաստանի փորձը։
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին մեղադրել է Ռուսաստանին Հյուսիսային Կորեայի բանկային համակարգի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու փորձի մեջ, որը պաշտոնական Մոսկվան որպես մարդասիրական ժեստ է ներկայացրել:
Միացյալ Նահանգների դեսպանը խոստացել է խոչընդոտել Ռուսաստանի նման փորձերին: