Մատչելիության հղումներ

Հայաստան են այցելել պաշտպանական կրթության և բարեվարքության հարցերով ՆԱՏՕ-ի փորձագետները


ՆԱՏՕ-ի փորձագետները, լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի
ՆԱՏՕ-ի փորձագետները, լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Նոյեմբերի 6-8-ը Հայաստանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման DEEP» թիմի 2018 թվականի համագործակցության պլանի համաձայն Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» և ՆԱՏՕ-ի Բարեվարքության հարցերով միացյալ թիմը:

Այցի նպատակն է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում զինվորական առաջնորդություն և էթիկա, պետական/իրավական պատրաստություն առարկաների ուսումնական ծրագրերի կատարելագործման շուրջ մասնագիտական քննարկումների անցկացումը:

Այցի շրջանակում նոյեմբերի 7-ին և 8-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպվել են ՆԱՏՕ-ի փորձագետների և ՀՀ Զինված ուժերի կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացը համապարփակ լուծելու համար ստեղծված ՊՆ աշխատանքային խմբի քննարկումները: Հայկական կողմը ներկայացրել է ԶՈւ կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացի շրջանակներում իրականացված աշխատանքները, մասնավորապես` ռազմաուսումնական հաստատությունների համապատասխան առարկաների ուսումնական ծրագրերում բարեվարքության վերաբերյալ թեմատիկ նյութերի ներդրման, ինչպես նաև գործընթացի ճանապարհային քարտեզի նախագծերը:

ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման DEEP» թիմի փորձագետներն իրենց հերթին ներկայացրել են Դաշինքի անդամ երկրների ռազմաուսումնական հաստատություններում բարեվարքության ոլորտին վերաբերող ուսումնական առարկաների և դասընթացների ներդրման և անցկացման փորձը, ասված է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Այցի արդյունքներն ամփոփվել են փորձագետների խմբի հետ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի հանդիպման ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG