Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին դրոնների գրոհներ են կանխվել․ ՌԴ ԱԴԾ տնօրեն


ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկով, արխիվ
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկով, արխիվ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովն ասել է, որ ամռանը ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին իրավապահները անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են կանխել:

Բորտնիկովի փոխանցմամբ՝ գրոհները ծրագրել էին ահաբեկիչները: Նրանք, ըստ ԱԴԾ ղեկավարի, մտադիր էին «դրոններով հարձակումնեեր իրականացնել խոշոր քաղաքական և մարզական իրադարձությունների ժամանակ՝ հիմնականում ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում»:

Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևն էլ ասել է, որ առաջնության օրերին իրավապահները կանխել են ազգայնական խուլիգանների հարձակումներն օտարերկրացի երկրպագուների վրա:

Նրա խոսքով՝ «այդ բանդաների թիրախն էին Անգլիայի, Սենեգալի, Արգենտինայի և Լեհաստանի հավաքականների երկրպագուները»:

Աշխարհի առաջնության օրերին ռուսաստանցի հազարավոր ոստիկաններ արդիական տեխնիկական սարքավորումների կիրառմամբ հսկողություն են իրականացրել առաջնությունը հյուրընկալող քաղաքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG