Մատչելիության հղումներ

Ռուս-ամերիկյան հարաբերությունները ընտրություններից հետո բարելավելու հեռանկար Կրեմլը չի տեսնում


Կրեմլի խոսնակն այսօր ասել է, թե ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից հետո ռուս-ամերիկյան հարաբերությունները բարելավելու հեռանկարներ չեն տեսնում:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է․ - «Մեծ համոզվածությամբ կարելի է ասել, որ հորիզոնում չեն երևում ռուս-ամերիկյան հարաբերությունները նորմալացնելու պայծառ հեռանկարներ»:

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը իր հանդեպ կիրառվող սահմանափակումները անօրինական է համարում և նույն ձևով կգնահատվեն նմանատիպ հաջորդ քայերը, եթե դրանք կատարվեն:

Հիշեցնենք, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը ասել է, թե Կոնգրեսի հետ քննարկելու է Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների հարցը, քանի որ Ռուսաստանը չի կատարել քիմիական զենքի կանխարգելման ԱՄՆ-ի օրենքի պահանջները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG