Մատչելիության հղումներ

Խախտումներ փոքր ՀԷԿ-երում․ հարուցվել է քրեական գործ


Հայաստանում գործող փոքր հիդրոէլեկտրակայանների մեծ մասում բացակայել են ջրաչափական սարքերը, իսկ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձիք տարիներ շարունակ միջոցներ չեն ձեռնարկել այս ուղղությամբ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է էական վնաս, ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։

Հաղորդագրության համաձայն, Հայաստանում գործող 184 փոքր ՀԷԿ-երից 143-ում բացակայել են ջրաչափական սարքերը, որոշ դեպքերում չեն պահպանվել բնապահպանական թողքերի ծավալները՝ մի քանի անգամ խախտելով թույլատրված չափաքանակները, ինչպես նաև գետի հունում բացակայել են ձկնապաշտպան կառույցները և ձկնանցարանները: Արձանագրվել են նաև ջրօգտագործման թույլտվություններով տրված ջրառի չափաքանակների բազմակի անգամ գերազանցման փաստեր:

Բացի այդ պարզվել է, որ բնապահպանության նախարարության պաշտոնյաները տարիներ շարունակ անտեսել են այս խախտումները՝ ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG